Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Ծառուկյանը հասկացավ՝ ինչու են նրան հրահրում

Ծառուկյանը հասկացավ՝ ինչու են նրան հրահրում
21.02.2015 | 19:10

Գագիկ Ծառուկյանի՝ փետրվարի 18-ին արված հայտարարությունը բավականին մարդասիրական էր և քաղաքական՝ ԲՀԿ առաջնորդի հայտարարությունն այսպես բնութագրեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: «Գագիկ Ծառուկյանը հասկացավ՝ ուր է տանում այդ ապագան, ինչու են նրան հրահրում, և շատ լավ էր, որ գիտակցեց ինքը միտինգների վերաբերյալ իր կոչերը: ՈՒրախ եմ նաև, որ ինքը սառը դատողությամբ նստել, մտածել և այդ հայտարարությունն արել է: Բավականին մարդասիրական և քաղաքական հայտարարություն էր»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը:

Դիտվել է՝ 1494

Մեկնաբանություններ